Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Գեղեցկության 10 «ամենատարօրինակ սարքերը». 1in.am

Գեղեցկության 10 «ամենատարօրինակ սարքերը». 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 ամենատարօրինակ խնամքի «սարքերը» Չինաստանից:

Հսկայական ռետինե շուրթեր

Չինաստանում համոզված են, որ այս դիվայսը կօգնի առանց վիրաբուժական միջամտության ազատվել կնճիռներից: Պետք է այն դնել բերանը և ձայնավոր հնչյուններ արտաբերել օրը մի քանի րոպե:

 

Հսկայական ռետինե շուրթեր
Կնճիռների դեմ միջոց

Այն պետք է ամրացնել մազերի գծով և քողարկել մազերի տակ, սարքը դեմքի մաշկը ձգելով՝ կնճիռները պակաս նկատելի է դարձնում:

 

Կնճիռների դեմ միջոց
Աչքերի շուրջ մաշկի խնամքի սարք

Ենթադրվում է, որ այն ջերմային տատանումների միջոցով, որոնք խթանում են արյան շրջանառությունն աչքերի շուրջը, կազատի աչքերի տակի այտուցներից, մուգ շրջանակներից ու պարկերից:

 

Աչքերի շուրջ մաշկի խնամքի սարք
Դեմքի դիմակ պատրաստելու հարմարանք

Այն հնարավորություն կտա գեղեցիկ կտրտել վարունգը՝ մինչ աչքերի վրա դնելը, իսկ հայելին կօգնի չվրիպել վարունգները դնելիս:


Դեմքի դիմակ պատրաստելու հարմարանք
Մարզվելու միջոց իդեալական ժպիտի համար

Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես պետք է օգտագործել այդ սարքը, և արդյո՞ք այն պետք է մշտապես կրել, թե` որոշ ժամանակով:


Մարզվելու միջոց իդեալական ժպիտի համար
Սաունա դեմքի համար

Հետաքրքիր է, թե այս սարքը կրելով՝ ի՞նչ արդյունքի կարելի է հասնել:

 

Սաունա դեմքի համար
Դեմքի լիֆտինգի դիմակ

Չինացիները համոզված են, որ այս դիմակը կօգնի ունենալ դեմքի ներքևի գեղեցիկ V-աձև մաս: Նրանք պնդում են, որ այս իրը լավացնում է արյան շրջանառությունը և ձգում մաշկը:

 

Դեմքի լիֆտինգի դիմակ
Կնճիռների արդուկ

Այս արդուկը գործում է մոտավորապես նույն կերպ, ինչպես սովորականը, բայց, իհարկե, ավելի ցածր ջերմաստիճանով:


Կնճիռների արդուկ
Քիթն ուղղող սարք

Ուղեցույցում նշված է, որ բավական է այդ սարքն օրական 20 րոպե դնել քթի մեջ և այն կուղղի քիթն առանց պլաստիկ վիրահատության:

 

Քիթը ուղղող
Կրծքի մերսիչ

Ընդամենը 50 դոլարով կարելի է ձեռք բերել մերսիչներ, որոնք օգնում են պահպանել կրծքի գեղեցկությունը: Ուղեցույցում ասվոմ է, որ սարքը մարտահրավեր է նետում ժամանակակից բժշկությանը՝ կուրծքը պահելով առաձգական և պիրկ:

Կրծքի մերսիչ

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ